Պակիստանի ածխահանքերից մեկում պայթյունը 12 մարդու կյանք է խլել
Պակիստանի ածխահանքերից մեկում մարտի 19-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունից հետևանքով 12 հանքագործ է զոհվել, 8 հոգու հաջողվել է փրկել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Dawn պարբերականը:
Ավելի վաղ Dawn-ը հաղորդել էր, որ պայթյունից հետո 18 հանքափոր արգելափակվել է հանքում։ Սկսվել էր փրկարարական գործողություն, որն արդեն ավարտվել է։
Հանքի ղեկավարության ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ պայթյունի պահին հանքում շուրջ տասը բանվոր էր աշխատում: Միջադեպից հետո տեղի մի խումբ փրկարարներ մտել են ներս՝ փրկելու արգելափակված հանքագործներին, սակայն թակարդում են հայտնվել մեթանի առկայության պատճառով։ Նրանց հաջողվել է փրկել։