Երևան, 26.Նոյեմբեր.2024, 00:00 |
Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երը Երևանից հանելու նախագծին և ներկայացրել դրանք Երևանից չհանելու 7 պատճառ․

«Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով:

Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք տարանջատել մի քանի սկզբունքային հարց:

1. Գաղտնիք չէ, որ բուհական համակարգում իրոք առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ հարցերը կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, սակայն կարոտ են համակարգային և ֆունդամենտալ լուծման: Նիկոլի առաջարկած տարբերակը ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդիրները կատաստրոֆայի վերածելու նախագիծ: Գլխացավի դեպքում գլուխը չեն կտրում:

2. Իրար խառնել մասնավոր, հանրային և միջպետական բուհերի խնդիրները՝ նույնն է, ինչ արձանագրել հիվանդների միջին ջերմությունը հիվանդանոցում: Խիստ կասկածում եմ, որ նույն Ամերիկյան, Ֆրանսիական կամ Սլավոնական համալսարանների դեպքում Փաշինյանը կհաջողի առաջ մղել իր ցնորքը նման խոցելի և դատարկ հիմնավորումներով: Իր մատնանշած դրվագները, որոնք կապված են մի շարք մասնավոր հայաստանյան բուհերի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումների հետ, իրենց լուծումները ստացել էին մասնավորապես իմ՝ որպես կրթության նախարար, պաշտոնավարման ժամանակ: Կտրուկ ուժեղացնել պետական վերահսկողությունը, մատչելի դարձնել իրական տեղեկատվությունը հասարակության համար, ապահովել միասնական իրավակարգավորումներ բոլոր բուհերի համար. այս և մի շարք այլ գործիքներ պետությունը պարտավոր է կիրառել ոլորտում կրթական ստանդարտների ապահովման նպատակով:

3. Առանձին ուսանողական կամպուսները բուհերի զարգացման ընդունված մոդել են, սակայն այդ մոդելը չի ենթադրում վերացնել բուհական առկա ենթակառուցվածքները՝ նորերը ստեղծելու պատրվակով: Հակառակը, բուհերի հետագա զարգացման համար պահպանվում են գոյություն ունեցող կառույցները, իսկ նորերը կառուցվում են արդեն այլ վայրերում՝ հանրակացարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ, սպորտային համալիրներ և այլն: Այս ճանապարհով են գնացել բոլոր եվրոպական երկրներում:

Նիկոլի բերած հիմնավորումն առ այն, որ ներկայիս բուհական շենքային համալիրներն օգտագործվելու են այլ նպատակներով, երկաթե ապացույց է, որ տվյալ «բարեփոխման» հիմքում ոչ թե կրթական շարժառիթներ են, այլ բացառապես որոշ շրջանակների նեղ ֆինանսատնտեսական շահեր: Բուհերը փակում են՝ մեծ փող աշխատելու, այլ ոչ թե՝ կրթության որակի համար: Սա աներկբա ճշմարտություն է:

4. Մեկ այլ լրջագույն խնդիր է ծագում՝ կապված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի՝ Բուլոնյան գործընթացի հետ: Այս պրոցեսի կարևորագույն ուղղություն է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, այնինչ Փաշինյանի առաջարկն աննախադեպ կոշտ, կոպիտ միջամտություն է բուհերի գործունեության մեջ, ինչը Հայաստանի բռնապետացման հերթական աղաղակող օրինակն է:

Ի դեպ, ոչ միայն կառավարությունն է անհատույց և անժամկետ վարձակալության տվել պետական շենք-շինություններ բուհերին, այլև բուհերն ունեն բազմաթիվ սեփական շենքեր և ենթակառուցվածքներ, որոնք բուհերինն են, այլ ոչ թե կառավարությանը: Բուհերի գործունեությանն ուղղված այս հարվածը չպետք է թողնել միջազգային պատկան կառույցների ուշադրությունից դուրս՝ Բուլոնյան գործընթացի քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական բուհերի և ուսանողների ասոցիացիաներ և այլն:

5. Հարցի ֆինանսական կողմը նույնպես ապացուցում է, որ Նիկոլի առաջարկը բացարձակ կապ չունի կրթական մոտիվների հետ: Երևանի բոլոր բուհերը տեղափոխել մեկ վայր անհնար է 1 միլիարդ դոլարով: Նույն ԵՊՀ-ն, Բժշկականը, Պոլիտեխը ոչ թե սովորական շենքեր են, այլ «городок»-ներ են՝ իրենց ենթակառուցվածքով, հիվանդանոցներով, լաբորատորիաներով և այլն: Վերջին տարածաշրջանային փորձը՝ նոր բուհ կառուցելու, ունեցել է Վրաստանը, որը Սահակաշվիլիի օրոք ամերիկյան փողով Բաթումում ստեղծում էր ժամանակակից տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի վրա դեռևս 10 տարի առաջ ծախսվել էր 100 միլիոն դոլարից ավելի փող, սակայն պրոյեկտը հաջողությամբ չավարտվեց, և Բաթումում կառուցված շենքն այժմ ծառայում է այլ նպատակների: Այս փորձը ևս վկայում է, որ 1 միլիարդով հնարավոր չի լինելու իրականացնել «Ակադեմ քաղաքի» պրոյեկտը:

6. Փաշինյանի առաջարկը Երևանում ոչ մի բուհ չթողնելու առնչությամբ՝ նաև կատաստրոֆիկ է քաղաքակրթական առումով: Ավանդական բուհերը, նրանց շենքերը, նրանց հետ կապված պատմությունը և մշակույթն իրեն հարգող ցանկացած քաղաքի դիմագծի բաղկացուցիչ մասն են: Եթե Նիկոլի զառանցանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որի մայրաքաղաքի տարածքում չի լինի և ոչ մի բուհ:

Մշակութաբանական առումով այս ցնորքը մեծագույն հարված է ոչ միայն Հայաստանի գիտակրթական դիմագծին, այլև Երևանի պատմությանը և քաղաքային մշակույթին: Փաշինյանական նույն տրամաբանությամբ մի օր մայրաքաղաքից կհանեն բոլոր թանգարանները, թատրոնները, համերգասրահները՝ հիմա էլ «մշակութային քաղաք» ստեղծելու դատարկաբանությամբ: Ցանկացած մեծ քաղաքում բուհերը մտավորականության, ակադեմիական էլիտայի դարբնոցներ և օջախներ են, առանց որոնց չկա քաղաքային մշակույթ, չկա քաղաք. կա բնակավայր: Դեմիրճյանի ժամանակ Երևանը միլիոնանոց քաղաք էին սարքում, որ քաղաքը մետրո ունենա, իսկ Նիկոլի օրոք մայրաքաղաք Երևանը վերածվելու է մի մեծ բարաքի:

7. Այս իշխանություններն արդեն սահմանել են ձախողված կառավարման համաշխարհային ռեկորդներ՝ տապալելով անգամ կայացած և նախկինում անխափան և բնականոն աշխատող ոլորտներ: Ուր մնաց, թե «թավշյա» բրիգադը՝ իրենց բրիգադիրի գլխավորությամբ, ի վիճակի լինի կյանքի կոչել որևէ միջին, էլ չասած՝ նման խոշոր տրամաչափի նախագիծ: 20 կգ ծանրաձողի տակ մնացած, բայց 200 կգ քաշ պատվիրողների լոպազության տակից մեր հասարակությունը կրկին դուրս է գալու կոտրված ողնաշարով:

Այսքանով, անշուշտ, փաշինյանական «Ակադեմ քաղաքի» դեմ փաստարկները չեն սպառվում: Առկա են բազմաթիվ այլ, այդ թվում՝ խիստ մասնագիտական հակացուցումներ, որոնց գործող նախարարը, վստահ եմ, տիրապետում է, սակայն ակնհայտորեն գերադասում է ոտնակոխ անել նաև սեփական մասնագիտական «ես»-ը՝ հանուն խիստ կասկածելի շահագրգռվածությունների: 

Հաշվի առնելով այս չարաբաստիկ «ռեֆորմի» շահառուների մեծ թիվը՝ կարելի է ակնկալել ավելի մեծ հանրային ընդվզում, քան պարզապես Կոնսերվատորիայի կոլեկտիվի դժգոհությունը, ով ստանձնել է ողջ բուհական համակարգի շահերի պաշտպանության առաքելությունը: Տարիներ առաջ, երբ որպես ԿԳ նախարար՝ այցելել էի Իրանի Իսլամական Հանրապետություն, առանձին հանդիպում էի ունեցել նաև Իրանի այդ ժամանակների նախագահ Ահմադինեջադի հետ: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնում մեզ Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության համար, որն իր լուման ուներ բարեկամ երկրում երաժշտական կրթության զարգացման գործում:

Ճշմարտության համար պետք է ասել, որ նույն դրական խոսքերին արժանացավ նաև Ագրարային համալսարանը: Ո՞վ իմանար, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը կցանկանա փակել նաև այդ բուհը, որին շնորհակալ էր Իրանի ղեկավարը…»։

Այս թեմայով

Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴ... Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվ... ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհ... Վթարային ջրանջատում՝ Երևանում և Գեղարքունիքի ... Գուտերեշը դատապարտել է հակահետևակային ականներ... Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիրը կն... Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահա... Վերացվել է հանրային սննդի օբյեկտի խոհանոցի ար... Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը Մանչեսթ... «Փարվանա»-ի մոտ բախվել են «Mercedes»-ը և «BMW... Արսենալի նախկին հարձակվող հազիվ է փրկվել դանա... Մանկապարտեզի դաստիարակը սաներից մեկին պարբերա... Ադրբեջանը հայտնվել է բավականին ոչ նախանձելի կ... Ոչ ոք չպետք է լռի բռնության առջև, դա յուրաքան... Ռումինիայի վարչապետը հրաժարական է տվել Սոցիալ... Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճ... Ատալանտայից անդրադարձել են Սպերցյանի հնարավոր... Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլուն՝ Վ... 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հա... Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարող... Ի՞նչ են քննարկել Թրամփն ու Ալիևը Գիշերային ակումբում ծեծկռտուք է եղել. կա վիրա... Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաս... Լարված իրավիճակ. տղամարդը մարտական նռնակով զի... Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շա... Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել Հպարտ եմ կրթվելու և լուսավորվելու մեր պապերի ... Կոթի գյուղում տներ են այրվել Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում... Երևանի պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառու... Ուժի մեջ են մտել անհատական շարժունակության մի... Բռնության կանխարգելումը ՆԳՆ առաջնահերթություն... Կաշառք ստանալու և տալու վարույթով ձերբակալվել... Քննարկվել են նախարարության և Եվրոպական ներդրո... Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ն դիմե... Կուրսկի մարզում ռուսական ուժերը բրիտանացու են... Ձյուն, մառախուղ. ինչ իրավիճակ է Հայաստանի ճան... Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը ԵԽ ներկայացուցչի հետ քննարկվել են դատաիրավակա... ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթիկ ծովի չափազանց կարևոր... Քննարկվել են սիգի ձվադրման ժամանակահատվածով պ... Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. ... Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն ... Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա ՀՀ քաղա... Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տ... Հովիկ Աղազարյանը որոշել է հետաձգել մանդատը վա... Պետությանն է վերադարձվել շուրջ 4 միլիարդ դրամ... Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարո... Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... ՄԻՊ-ն անդրադարձել է փաստաբանների վրա «Հարկայի... ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ հայ-ռուսական ա... Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հե... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տ... Սևանա լճի մակարդակը իջել է Դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկ... Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ Լեհաստանի նախագահը կժամանի Հայաստան Ես հիասթափված եմ․․․ Սպասենք ու տեսնենք․ Սալահ... Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվե... Երկրում դեռևս կան ռևանշիստական ​​ուժեր․ Պապու... Թուրքիան նախապես մերժել է պաղեստինաիսրայելակա... «Ծանր աշխատանք է»․ Չեխիայի դեսպանը Երևանում ն... Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտի (լուսա... Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել ո... Մանրամասներ՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տե... Կոնտեն պատմել է՝ ինչ է ասել ֆուտբոլիստներին Ռ... 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկ... Օդի ջերմաստիճանը կնվազի «Ռոբերտ Աբաջյանի նման տղերք ենք տվել, ինչպե՞ս... Ռուսաստանը հավատարիմ է մնում ՀՀ-ի անվտանգությ... Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է Նոյեմբերի 18-24-ը Երևանի մետրոպոլիտենում ուղև... Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փ... Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը... Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կե... Անցած շաբաթ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն... 18 տարին ի՞նչ է, ցմահ ազատազրկման պետք է դատա... 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառ... Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է ան... Կանանց հավաքականը նախապատրաստվում է Մոլդովայի... Ռումինիայի նախագահական ընտրություններում անակ... Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ... Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտ... Մոտոցիկլավարը մահացել է. փախուստի դիմած վարոր... Մոսկվան շահագրգռված է, որ Երևանի և Բաքվի միջև... 2024 թ. երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն... Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը ... «BMW» մակնիշի մեքենա է այրվել․ մանրամասներ Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածը
website by Sargssyan