Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին
«Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Իվուն երեկ ժամանել է հավաքականի ճամբար, անցկացրել թեթև մարզում և հանձնեց բժշկական թեստեր: Հաշվի առնելով, որ կիսապաշտպանը քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է նրան չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում:
Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը: