Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին
Կրեմլում կասկածելի են համարում ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությունը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե մենք ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին։ Ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կընդունվի նման մանդատը, ուստի դա Երևանի միակողմանի որոշումն է», -Դմիտրի Պեսկովը։