Եսթեր Սահակյանը՝ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եսթեր Սահակյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։
Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ մարտի 20-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եսթեր Սահակյանին նշանակել վարչապետի արարողակարգի պատասխանատու», - նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Եսթեր Սահակյանը մինչ այս զբաղեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի օգնականի պաշտոնը։