Մխիթարյանն իրականացրել է Գևորգ Ղազարյանի տղայի երազանքը
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է Ղազարյանը:
«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտեր»-ի պես մեծագույն թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»,- գրել է Ղազարյանը ու լուսանկարներ հրապարակել: