Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի՝ Երևանում հանդիպում անցկացնելու առաջարկը չի մերժվել, որոշում կա անցկացնել հանդիպում, բայց հանդիպման վայրը և ժամկետը դեռ պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն։
Այս մասին Factor.am-ին հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Հիշեցնենք՝ Անթալիայում տեղի ունեցած ֆորումի ժամանակ Սերդար Քըլըչն առաջարկել էր հատուկ բանագնացների հանդիպումն անցկացնել Երևանում։
Նրա առաջարկին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հենց տեղում ասել էր՝ կարձագանքենք։