ՆԱՏՕ-ն երբեք չի ստիպի որևէ երկրի՝ գործել իր կամքին հակառակ. Ստոլտենբերգ
Երևանյան այցս նվիրված էր նաև այն հարցին, թե ինչպես կարող ենք է՛լ ավելի ընդլայնել, խորացնել մեր գործընկերությունը, ինչպես կարող ենք օգնել Հայաստանին՝ արդիականացել անվտանգային, պաշտպանական կառույցները, ինչպես կարող ենք աշխատել այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, բարեփոխումները՝ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին, թե Հայաստանը արտաքին և պաշտպանական քաղաքականության ոլորտում ջանքեր է գործադրում դիվերսիֆիկացման ուղղությամբ, այս հարցում ՆԱՏՕ-ն ինչպե՞ս կարող է աջակցել Երևանին:
«Մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության ձգտմանը իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման, ինչպես նաև անկախ արտաքին քաղաքականություն զարգացնելու հարցում: Յուրաքանչյուր ազգի իրավունքն է՝ որոշել սեփական ուղին, և Հայաստանը բացառություն չէ: ՆԱՏՕ-ն երբեք չի ստիպի որևէ երկրի՝ գործել իր կամքին հակառակ:
Մենք պատրաստ ենք խորացնելու մեր գործընկերությունը: Հայաստանի հետ ունենք արդեն 30 տարվա գործակցություն, և իմ երևանյան այցը նվիրված էր նաև այն հարցին, թե ինչպես կարող ենք է՛լ ավելի ընդլայնել, խորացնել մեր գործընկերությունը, ինչպես կարող ենք օգնել Հայաստանին արդիականացել անվտանգային, պաշտպանական կառույցները, ինչպես կարող ենք աշխատել այնպիսի հարցերի ուղղությամբ, ինչպիսիք են կիբեռանվտանգությունը, բարեփոխումները:
Այս տեսանկյունից իմ հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ շատ օգտակար էր, քանի որ նա ժողովրդավարության, խաղաղության և կայունության հզոր ձայներից է»,- ասել է նա: