Դավիթ Սարգսյանի և Ցոլակ Ակոպյանի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով
Լրագրող Դավիթ Սարգսյանը հայտնել է՝ իր և Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Յոթ ամիս անց նախաքննության մարմինն ի վերջո վճռեց, որ ես ու Ցոլակը խուլիգան չենք, և հանցակազմի բացակայության հիմքով կարճեց մեր հանդեպ հարուցված ծիծաղելի քրեական գործը»,- սոցցանցի իր էջում գրել է Սարգսյանը։
Լրագրողը շուտափույթ ազատություն է մաղթել բոլոր քաղբանտարկյալներին, իսկ որպես հետգրություն՝ նշել է․
«Հ․Գ․ Հագուստի գող Դիանա Գալոյանն այսօր ազատվեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից, պատրաստվի Մայր բուհի կենտրոնական մասնաշենք համալսարանականների վրա կարմիրբերետավորներ բերող Հովհաննես Հովհաննիսյանը»։