Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը․ Վահե Հովհաննիսյան
Երբ Ստոլտենբերգը Երևանում ասում է «ողջունում եմ Ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ», նկատի ունի, որ ողջունում է մեր և Ուկրաինայի համերաշխ ճակատագրերը։
Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․
«Բաքվում նա նման բան իրեն թույլ չի տալիս ասել, որովհետև անմիջապես պատասխան կստանար։ Իսկ Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը։
Կա մի ճանապարհ՝ դա թույլ չտալու. պարզապես պետք է տեր կանգնել երկրին։ Մեր երկրին պետք է դեէսկալացիա՝ երկրի սահմաններին և երկրի ներսում»,-գրել է նա։