Քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր. Փաշինյան
Ինձ համար մեծ պատիվ էր Երևանում ընդունել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին։
Այս մասին X-ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։
Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»,- գրել է նա։