Իսպանիայում 6 մարդ է զոհվել ոստիկանական անցակետի մոտ բեռնատարի վրաերթի հետևանքով
Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի անցակետի մոտ բեռնատարի վրաերթի պատճառով 6 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Europa Press պարբերականը։
Զոհերից երկուսը ոստիկաններ են, մյուսները՝ քաղաքացիական անձինք։ Եվս երեք իրավապահներ վիրավոր են։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 04:40-ին՝ Սևիլյա քաղաքից ոչ հեռու գտնվող Լոս Պալասիոս բնակավայրի մերձակայքում։ Բեռնատարը բախվել է անցակետում կանգնած մի քանի մեքենաների։
Նախնական տվյալներով՝ խոսքը վթարի, այլ ոչ թե կանխամտածված վրաերթի մասին է։ Մեքենայի վարորդը ձերբակալվել է: Նա ալկոհոլի և թմրադեղի թեստ է անցել, բայց այն բացասական արդյունք է ցույց տվել: