Շաբաթվա վերջում պшտերազմ կլինի, եթե ոչինչ չանենք. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե Հայաստանը կոմպրոմիսի չգնա Ադրբեջանի հետ խորհրդային ժամանակների սահմանամերձ «էքսկլավ գյուղերի» հարցում, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսվել: Բնակիչների հետ շփման տեսագրությունը տարածել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Հիմա մենք կարող ենք հեռանալ այստեղից, կգնանք և [Ադրբեջանին] կասենք, որ ոչ, ոչինչ չենք պատրաստվում անել։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջում պատերազմ կսկսվի», — հայտարարել է նա։
«Ես գիտեմ, թե ինչ կլինի այս պատերազմի վերջում», — հավելել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ զինված հակամարտությունից հետո տեղի բնակիչներն իրեն կհարցնեն, թե ինչու ինքը, ունենալով ռազմական գործողություններ սկսելու վտանգի մասին տեղեկատվություն, նախապես չի զգուշացրել իրենց: