Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպումից հետո հանդես կգան հայտարարություններով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայանալիք հանդիպումից հետո մարտի 19-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ կառավարությունում հանդես կգան հայտարարություններով:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Հիշեցնենք, որ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է գտնվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նա արդեն այցելել է Ադրբեջան և Վրաստան, այսօր կգտնվի Հայաստանում: