Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմնական մասնակցին հայտնաբերել են․ մանրամասներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ, իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գորիսի թթի օղին Աշտարակի պոպոք չի դառնա» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտլորագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սյունիքի մարզի բնակիչ 39-ամյա Մհեր Մուսայելյանը ժամեր առաջ եղել է Արագածոտնի մարզում։
Ոստիկանները՝ ոստիկանության մարզային վարչության պետի և ոստիկանության Աշտարակի բաժնի պետի գլխավորությամբ, մեկնել են Մ․ Մուսայելյանի ենթադրյալ գտնվելու վայր, սակայն պարզվել է, որ նա կարճ ժամանակ առաջ հեռացել է նշված վայրից։
Ոստիկանները որոշ ժամանակ անց հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նա մեկնել է Երևան՝ Շերամի փողոց, ու արդեն նշված փողոցի 99 հասցեի մոտ հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ Քր․ օր․ի 335 հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի մեղադրանքով Գորիսում տեղի ունեցած հայտնի կրակոցների, սպանության փորձի մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ․ Մուսայելյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։