Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ
ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) կանխատեսումների համաձայն՝ մարտի 20-22-ն սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ, տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1 «թույլ», G2 «միջին», G3 «ուժեղ», G4 «շատ ուժեղ» և G5 «չափազանց ուժեղ»։