Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդասիրական մատակարարումների լիարժեք մուտքը Գազայի հատված
Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է սննդամթերքի պաշարը և հայտնվել աղետալի սովի վտանգի տակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ լրագրողների հետ հանդիպմանը։
«Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել հումանիտար մատակարարումների ամբողջական և անխոչընդոտ մուտքը Գազա, և միջազգային հանրությունը լիարժեք աջակցություն ցուցաբերել մեր մարդասիրական ջանքերին»,-ասել է նա: