Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․
քաղաքացիները փորձել են ՀՀ պետական սահմանով տեղափոխել չհայտարարագրված 102 հազար վրացական լարի, որը համարժեք է 15,5 միլիոն ՀՀ դրամին,
2 դեպքով հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 840 տուփ ծխախոտ,
մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված դեղորայքի տեղափոխումը,
հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ավտոմեքենայի յուղեր և անտիֆրիզ,
մաքսային ծառայողները պարզել են, որ պակաս է հայտարարագրված 1301 կգ ապրանք` զուգագուլպաներ և գուլպաներ։