Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտրվելու կապակցությամբ
Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտնում է kommersant.ru-ն։
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեների 99,7%-ի մշակումից հետո Պուտինը ստացել է ձայների 87,31%-ը։
Պուտինին նաև շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը, որը շփվել է պոնտիֆիկոսի հետ։
Պուտինին արդեն շնորհավորել են՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը, Մոլդովայի ընդդիմադիր առաջնորդ Իգոր Դոդոնը, Մյանմարի վարչապետ Մին Աուն Հլաինգ, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կուբայի կառավարությունը:
ԱՊՀ երկրներից՝ ՌԴ-ի նախագահին շնորհավորել են նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարները:
Հայաստանը դեռևս չի շնորհավորել։