Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը Բաքվում գտնվելու ժամանակ այս նվերն էր հանձնել Ալիևին, որտեղ Ալիևի երկաթյա բռունցքն է պատկերված։
Յըլդըրըմը նաև անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:
«Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը անցած շաբաթ:
Հիշեցնեմ, որ հունվարի 29-ին էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին/տապար էր նվիրել։
Կարծում եմ՝ «խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից»։