Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հյուսիսային Կորեան մարտի 18-ի առավոտյան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
Հրթիռները թռել են 350-ական կմ`թռիչքի առավելագույն 50 կմ բարձրությամբ։ Ըստ հրապարակման՝ դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան դատապարտել է հրթիռների արձակումը՝ դա անվանելով է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի «կոպիտ խախտում»։
Հարավային Կորեան իր հերթին հայտարարել է, որ դրանք եղել են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են Փհենյանի մերձակայքից։
Արձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գտնվում է Սեուլում՝ Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սուկ Յոլի կողմից հյուրընկալվող խորհրդաժողովին մասնակցելու համար։