Թուրքական օդուժը ռմբակոծել է
Թուրքական օդուժի ինքնաթիռները ռմբակոծել են Գանդիլ լեռը, որը համարվում է Հյուսիսային Իրաքի կենտրոնը: Այս մասին տեղեկությունները հայտնվել են Քուրդիստանի հայրենասերների միության կայքում, որը գլխավորում է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին:
Հաղորդվում է, որ անցած գիշեր թուրքական ինքնաթիռները ռումբ են նետել Գանդիլ լեռան եւ նրա հարակից տարածքների վրա: Գործողությունը տեւել է մեկ ժամ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: