Հայաստանը հանձնառու է խորացնել Իռլանդիայի հետ գործընկերությունը ռեգիոնալ մակարդակում և ԵՄ-ի միջոցով. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ: Նախարարությունն X-ի հարթակում գրել է.
«Իռլանդիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք բարգավաճում և շարունակական հաջողություններ:
Հայաստանը գնահատում է երկկողմանի հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և հանձնառու է խորացնել գործընկերությունը ռեգիոնալ մակարդակում և ԵՄ-ի միջոցով»։