Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում
Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին մոտ 42 կիլոմետրանոց ճանապարհահատվածի գրեթե ամբողջ երկայնքով ակտիվ շինաշխատանքներ են ընթանում: Զուգահեռ տեղափոխում են ոռոգման համակարգերն ու էլեկտրական մալուխները:
Տրանշ 2-ն ավելի քան 100 միլիոն դոլար արժե: Կառուցվում են գյուղտեխնիկայի, կենդանիների համար նախատեսված անցումներ, անցկացվում են ջրահեռացման խողովակներ: