Զելենսկին պատմության մեջ ամենամեծ առևտրականն է. Թրամփ
Վլադիմիր Զելենսկին պատմության մեջ ամենամեծ առևտրականն է: Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:
«Ամեն անգամ, երբ նա ժամանում է ԱՄՆ, նա այնտեղից հեռանում է 50 կամ 60 միլիարդ դոլարով»,- հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։
«Դա ինձ երբեք չի հաջողվել: Նա ավելի լավ առևտրական է, քան ես», - ասել է նա։
Թրամփը նաև առաջարկել է Զելենսկիին պարտքով գումար տալ, այլ ոչ թե պարզապես չեկ հանձնել: