Տղամարդը կույր կոկորդիլոս է պահել իր տան լողավազանում
Նյու Յորք նահանգում ոստիկաններն ու անասնաբույժները առանձնատնից փրկել են հիվանդ ու սոված կոկորդիլոսին։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը։
Հարևանները իրավապահ մարմիններին հայտնել են առանձնատան տարածքում գտնվող լողավազանում ապրող կենդանու մասին, ականատեսները պատմել են, որ ամերիկացին սոված և հիվանդ կենդանուն փակ է պահել։
Ահազանգին արձագանքել են մի քանի փրկարարներ և անասնաբուժական ծառայության ներկայացուցիչներ: Պարզվել է՝ 340 կգ քաշով և ավելի քան 3 մետր երկարությամբ կոկորդիլոսը բակում գտնվող լողավազանում է։ Սողունին զննելուց հետո բժիշկները եկել են այն եզրակացության, որ կոկորդիլոսը երկու աչքերով էլ կույր է և ողնաշարի հիվանդություն ունի։
Ամերիկացուն, ով ապօրինի կենդանի է պահել իր տանը, մեղադրանք է առաջադրվել: