Բարեփոխումներ, միգրացիա, վիզաներ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը՝ ՆԳ նախարարի հետ հանդիպման մասին
ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հանդիպել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:
«Բարեփոխումներ, միգրացիա, վիզաներ, համագործակցություն քաղաքացիական անվտանգության ոլորտում. մտքերի փոխանակում Հայաստանի ներքին գործերի նախարար պարոն Վահե Ղազարյանի և նրա թիմի հետ»: