Գերմանացիները «ռոբոտ թոռներ» են ստեղծել ծերանոցների բնակիչների համար
Մյունխենի Navel Robotics ստարտափը հայտարարել է ծերանոցներում օգտագործման համար նախատեսված ռոբոտների արտադրության մեկնարկի մասին։ Այսպես կոչված «ռոբոտ թոռները» նախատեսված են տարեց մարդկանց հետ շփվելու համար և կարող են վերարտադրել հուզական ռեակցիաները, Shantnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Bild-ը։
Ընկերության հիմնադիր Կլոդ Տուսենն ընդգծել է, որ ռոբոտները կարողանում են ճանաչել և արձագանքել մարդկային հույզերին, ինչը նրանց դարձնում է իդեալական ուղեկիցներ տարեցների համար։ Ներկայումս ռոբոտները փորձարկվում են մի քանի ծերանոցներում, որտեղ նրանք հիշեցնում են բնակիչներին այն ժամանակների մասին, երբ իրենց երեխաները փոքր էին:
Ռոբոտները զինված են արհեստական ինտելեկտով, որը թույլ է տալիս անեկդոտներ պատմել և զրույց վարել տարեցների հետ՝ օգնելով ստեղծել ընկերական մթնոլորտ։ Ծերանոցներից մեկի տնօրեն Վանեսսա Մունզենմայերը նշել է, որ բնակիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նոր ռոբոտների նկատմամբ, որոնք արագորեն տարածում են գտնում տարեցների շրջանում։
Փորձարկումների ավարտից հետո Navel Robotics-ը նախատեսում է սկսել ռոբոտների զանգվածային արտադրություն: Սպասվում է, որ դրանք կվաճառվեն 48 հազար եվրոյով (մոտ 4,8 մլն ռուբլի) երկու ռոբոտների հավաքածուի համար։