Ծովով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակն է հասցվել Գազա
Կիպրոսի նավահանգստից մեկնած մարդասիրական օգնություն տեղափոխող նավը հասել է Գազայի ափեր, հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մարտի 15-ին նավից բեռնաթափվել են շուրջ 200 տոննա սննդամթերք պարունակող բեռնարկղեր:
Պարենի մատակարարումներն իրականացվում են նաև ցամաքով և օդով, սակայն օգնության ներկայիս քանակը չի բավարարում Գազայի հատվածի կարիքները բավարարելու համար:
Ըստ աղբյուրի՝ Ծովային առաքելությունը կազմակերպել է ամերիկյան բարեգործական World Central Kitchen կազմակերպությունը (WCK), իսկ գլխավոր ֆինանսական դոնորը Արաբական Միացյալ Էմիրություններն է: Իսպանական բարեգործական կազմակերպությունը տրամադրել է նավը:
Մարդասիրական օգնության առաջին խմբաքանակում ներառվել են բրինձ, ալյուր, հատիկաընդեղեն, պահածոյացված բանջարեղեն և պահածոյացված սպիտակուցներ: