Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը ավելի շատ սպառազինություն կգնեն՝ Ուկրաինային փոխանցելու համար
Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը կավելացնեն երրորդ երկրներից սպառազինությունների գնումները՝ դրանք Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների հետ համատեղ համաժողովում:
«Այս պահից սկսած՝ մենք ավելի շատ զենք կգնենք Ուկրաինայի համար, ընդ որում՝ համաշխարհային ամբողջ շուկայից։ Կընդլայնվի նաև ռազմական տեխնիկայի արտադրությունը, այդ թվում՝ Ուկրաինայում գործընկերների հետ համագործակցության հաշվին»,- ասել է Շոլցը։
Նա նաև տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «Ռամշտայն» ձևաչափով հանդիպումների ընթացքում կոալիցիա կստեղծեն Ուկրաինայի զինված ուժերին հեռահար զինատեսակներ փոխանցելու համար: