Այս կիրակի եկեղեցին կհիշատակի Հիսուսի առաջին գալուստը
Եկեղեցին գալստյան է կոչում Մեծ պահքի 6-րդ կիրակին։ Այդ օրը եկեղեցին հիշատակում է Փրկչի առաջին գալուստը և անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին:
Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Առաջին անգամ Տերը եկավ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, երկրորդ անգամ կգա՝ որպես ահեղ Թագավոր: Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու իր սրբերին:
Մանրամասները՝ տեսանյութում: