1-2 ամսվա ընթացքում կավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացումը. Ալիև
1-2 ամսվա ընթացքում կավարտվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նախագծի իրականացումը կկրճատի Ասիայի և Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ժամանակը և երթուղու թողունակությունը տարեկան 1 միլիոնից կհասցնի 5 միլիոն տոննայի»,- ասել է նա: