Գազայում ՄԱԿ-ի գործակալությունը հայտնում է, որ մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է սուր թերսնուցումից
Գազայի հյուսիսում մինչև 2 տարեկան յուրաքանչյուր երրորդ երեխան ներկայում տառապում է սուր թերսնուցումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում գործող ՄԱԿ-ի գլխավոր գործակալությունը:
«Երեխաների շրջանում թերսնուցումը արագորեն տարածվում է և Գազայում հասնում է աննախադեպ մակարդակի», - ասվում է ՄԱԿ-ի պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության (ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ) հայտարարությունում:
Գազայի հիվանդանոցները հայտնել են թերսնուցումից և ջրազրկումից մի քանի երեխաների մահվան մասին: