Մոսկվան Երևանին զգուշացնում է Արևմուտքի հակառուսական կուրսի հետևանքների մասին. Զախարովա
Մոսկվան շփվում է Երևանի հետ և զգուշացնում Արևմուտքի հակառուսական կուրսի ռիսկերի և հնարավոր հետևանքների մասին՝ РИА Новости-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսական կողմը ցանկանում է, որ Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը և զարգացնի քաղաքականությունը՝ հաշվի առնելով ազգային շահերը»,- հավելել է Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանի մտադրությունների անկեղծության մասով հայկական կողմի կասկածների պատասխանը պատմությունն է:
«Մեր տղաները պաշտպանել են Հայաստանը։ Ռուսաստանի ղեկավարությունը և Վլադիմիր Պուտինն անձամբ բազմիցս ջանքեր են գործադրել տարածաշրջանում արյունահեղությունը դադարեցնելու համար»,- շեշտել է Զախարովան, հավելել՝ Ռուսաստանը նաև ֆինանսական և տնտեսական օգնություն է ցուցաբերել՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: