Ջուլիա Ռոբերթսը հերքել է իր հղիության լուրը
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերսթը հերքել է իր հղիության մասին լուրերը: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Ելույթ ունենալով “Late Show With David Letterman” երեկոյան հեռուստաշոուին՝ նա հերքել է լուրն իր 4-րդ հղիության վերաբերյալ։
Դևիդ Լեթերմանին հյուրընկալված դերասանուհին պատմել է Սուրբ Ծննդյան տոներին պատրաստվելու մասին։ Եվ իհարկե, հաղորդավարը չէր կարող չտալ այն հարցը, որն այդքան հուզում է երկրպագուներին. հարցին երգչուհին պատասխանել է, որ դեռևս չի պատրաստվում երեխա ունենալ: