Հայտնի է՝ ով կփոխարինի վնասվածք ստացած Նաիր Թիկնիզյանին հավաքականում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի փոխարեն ազգային թիմին կմիանա «Արարատ-Արմենիայի» պաշտպան Էդգար Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ Թիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» կազմում ստացած վնասվածքի պատճառով չի կարողան միանալ ազգային հավաքականին:
Մեր ընտրանին մարտին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի և Չեխիայի հավաքականների հետ, փոխանցում է ArmSport-ը։