Պաղեստինը նոր վարչապետ ունի
Պաղեստինի Ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը նոր վարչապետ է նշանակել իր դաշնակից գործարար Մուհամմեդ Մուստաֆային։ Երեք շաբաթվա ընթացքում նա պետք է ձևավորի Պաղեստինի ազգային վարչակազմի 19-րդ կառավարությունը, որը սահմանափակ իշխանություն ունի Արևմտյան ափին։
Վերլուծաբանները դա համարում են քայլ Գազայի հետպատերազմյան կարգավորման ծրագրի իրականացման ուղղությամբ, որին աջակցում է Վաշինգտոնը։ Սպիտակ տունը ողջունել է նշանակումը՝ ակնկալելով «լայնածավալ բարեփոխումներ»:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել գրավյալ Արևմտյան ափի երեք իսրայելցու նկատմամբ՝ նրանց մեղադրելով պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրելու համար։