Պնդումը, թե «բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ», առնվազն ամոթալի ու ստոր է․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի արձագանքը Արարատ Միրզոյանին
«ՀՀ արտգործնախարարի հաստիքը զբաղեցնող մարդն այսօր իր կյանքի ամենամեծ ձեռբերումն ունեցավ ՝ «կռուտիտների» վարպետությամբ գերազանցեց նույինսկ իր շեֆին»,- Yerevan.Today-ի զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթին:
«Նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին ՀՀ իշխանությունները Արցախյան հարցով վարվող բանակցություններում ազատագրված որևէ տարածքից զորքերի դուրսբերումը միշտ և պարտադիր կապել են Արցախի Հանրապետության անկախ կարգավիճակի հարցի հետ: Դա պատմական փաստ է, և առնվազն ամոթալի ու ստոր է պնդել, թե բանակցություն է վարվել տարածք հանձնելու ուղղությամբ»,- ասաց Բագրատ Միկոյանը: