Մարինա Կրավեցը երկրորդ անգամ է մայր դարձել
Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և Comedy Club-ի ռեզիդենտ Մարինա Կրավեցը և նրա ամուսինը՝ TNT ալիքի գլխավոր պրոդյուսեր Արկադի Վոդախովը, կրկին ծնողներ են դարձել. ծնվել է նրանց երկրորդ դուստրը։ Այս մասին Կրավեցը հայտնել է Instagram-ում՝ հրապարակելով լուսանկար ծննդատնից։ Լուսանկարում նա ամուսնու և նորածին դստեր հետ է․ «Այսօր մենք շատ արևոտ և ուրախ օր ունեցանք: Ես և Արկադին դուստր ունեցանք: Երկուսս էլ մեզ հիանալի ենք զգում: Նման օրերը, իհարկե, երջանկություն են: Սեր իմ, շնորհավորում եմ մեզ: Շնորհակալություն մեր նոր հրաշքի համար»,- գրել է դերասանուհին:
Մարինա Կրավեցը և Արկադի Վոդախովը նաև դուստր ունեն՝ Վերոնիկան, որը շուտով կդառնա չորս տարեկան: Մարինայի խոսքով, նրան առաջինն են հայտնել քրոջ ծննդյան լուրը։
Մարինա Կրավեցը և Արկադի Վոդախովը միասին են գրեթե 18 տարի. նրանք ծանոթացել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրական բաժնում սովորելիս և միասին խաղացել են KVN-ում։ 2013 թվականին նրանք ամուսնացել են: