Վեռա Սերոբյանն ազատվել է նախարարի օգնականի պաշտոնից
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր՝ մարտի 15-ին, հրաման է ստորագրել, որով Վեռա Սերոբյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Վ. Սերոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
Վեռա Սամվելի Սերոբյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնից և լուծել 2022 թվականի փետրվարի 7-ին կնքված N 24 պայմանագիրը:
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը»,-նշվում է որոշման մեջ: