Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» փոխանցեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը Շիրակի մարզպետի աշխատակազմից են։
Ըստ Հակակոռուցիոն կոմիտեի տեղեկատվության՝ վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։ Մյուս երկու անձինք ենթադրյալ կաշառք տվողներն են։