Ռուսաստանն, անշուշտ, մրցակից է, բայց ոչ թշնամի․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին ընկալում է որպես մրցակցի և կկարողանա նրան թշնամի համարել միայն այն դեպքում, եթե եվրոպական երկրները ներքաշված լինեն հակամարտության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այսօր Ռուսաստանն, անշուշտ, մրցակից է», - ասել է Մակրոնը TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
Լրագրողի այն հարցին, թե որն է մրցակցի և թշնամու միջև տարբերությունը, նախագահը պատասխանել է, որ Ֆրանսիան «չի պատերազմում Ռուսաստանի դեմ»:
Իսկ հարցին, թե երբ Ռուսաստանը թշնամի կդառնա, Մակրոնը պատասխանել է, որ դա տեղի կունենա այն դեպքում, եթե «Ռուսաստանը որոշի նոր էսկալացիա սկսել, որը բոլորին կներքաշի հակամարտության մեջ»:
«Ես մեծ հույսեր ունեմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է նա: