Ակնկալում ենք Զանգեզուրի ուղու բացման համընդհանուր աջակցություն. Հաքան Ֆիդան
Մենք ակնկալում ենք Զանգեզուրի ուղու բացման համընդհանուր աջակցությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ.
«Այս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու։ Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի։ Այս առումով մենք ակնկալում ենք Զանգեզուրի ուղու բացման համընդհանուր աջակցությունը», - նշել է Ֆիդանը։