Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է
Կոմիտասի պողոտայի շուկան փակվում է, առևտրականների խոսքով մինչև ապրիլի 15-ը նրանց ժամանակ են տվել տարածքն ազատելու համար։ Մտահոգված են, որ ապրանքը չեն հասցնի վաճառել, ասում են՝ ապրանքներն իրացնելու համար նոր տարածք չեն տալիս, փողոցային առևտուրն էլ արգելված է, հայտնում է Armlur-ը։
Պահանջում են՝ գոնե մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ տալ, պատրաստվում են ակցիաներ իրականացնել:
«Փողոցը փակելու ենք այնպես, ինչպես փակում էինք Փաշինյանի համար, մեզ չենք ներում, որ այդ ժամանակ փողոց ենք փակել, վիրավորված ենք»,- ասում են առևտրականները։
Նրանց խոսքով՝ շուկան առել են ու մոտ 100 առևտրական ապրիլի 15-ից հետո մնալու է դրսում:
«Պատրաստվում ենք քաղաքապետարան գնալ, մեր բողոքի ձայնը բարձրացնել, տասնյակ տարիներ աշխատում ենք այստեղ, չենք պատրաստվում դուրս գալ շուկայից»,- ասում են նրանք՝ հավելելով՝ «ուրախացել էինք, որ Սերժից պրծանք, բայց մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը»:
Մանրամասները՝ տեսանյութում: