Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք, արձանագրվել է 12 ՃՏՊ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 12-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, հոգեկան ներգործության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խուլիգանության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և սառը զենքի կրման՝ 3-ական, համակարգչային հափշտակության ու անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման՝ 2-ական, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ կամ դրոշմապիտակներ պատրաստելու, պահելու, տեղափոխելու, առաքելու, ձեռք բերելու կամ օգտագործելու կամ դրանք իրացնելու, երեխայի դաստիրակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնիրավչության, խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: