Բաքվում ընթանում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Բաքվում ընթանում է Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը մասնակցում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Եռակողմ հանդիպման շրջանակում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի և նրա գործընկերների անձնական հանդիպումները, ինչպես նաև արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։