ՀՀ դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր
Մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց կատարեց Դիժոն քաղաք։ Այցի ընթացքում դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Դիժոնի քաղաքապետ, Դիժոն մետրոպոլի, ինչպես նաև «Ֆրանսիայի քաղաքների միություն» կազմակերպության նախագահ Ֆրանսուա Ռեբսամենի (François REBSAMEN) հետ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը և Դիժոնի քաղաքապետը քննարկեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարեցին Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակին և անվտանգային մարտահրավերներին։
Նույն օրը Հայաստանի դեսպանը հանդիպում ունեցավ նաև Խաղողի և գինու միջազգային կազմակերպության (Organisation Internationale de la Vigne et du Vin/ OIV) գլխավոր տնօրեն Ջոն Բարկերի (John Barker) հետ։
Զրուցակիցները քննարկեցին կազմակերպության շրջանակներում Հայաստանի գործունեությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Դեսպան Տոլմաջյանը նաև հանդիպումներ ունեցավ Բուրգոյն-Ֆրանշ-Կոնտեի շրջանում գործունեություն ծավալով խոշոր տնտեսվարողների հետ՝ առաջարկելով դիտարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունը։