Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու հայտարարությունը, ճնշումների արդյունք է հանդիսանում. Ռիմա Առաքելյան
Անհայտ կորածների մեջ արդեն իննսուն հոգի կա, որոնց հնարավոր տվյալները ճշտվում են, տեսնենք՝ ում բախտը կբերի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿ նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը: Նրա խոսքով' անհայտ կորածներին, գերիներին ու պատանդներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ հայկական կողմը մշտապես աշխատում է, բայց այդ աշխատանքն ավելի քան դժվար է, քանի որ հակառակ կողմում այնպիսի երկիր է, ինչպես Ադրբեջանն է:
Ռիմա Առաքելյանի խոսքով' Ադրբեջանում օգոստոսին գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի՝ երրորդ երկիր տեղափոխվելու հայտարարությունը, ճնշումների արդյունք է: Մենք այնպես ենք անելու, որ մեր զինվորը վերադառնա հայրենիք: Մենք պատրաստ ենք պայքարել յուրաքանչյուրի համար, յուրաքանչյուրին հետ բերել, միայն թե հակառակորդը չի ուզում համագործակցել մեզ հետ:
Ռիմա Առաքելյանը նշեց, որ Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան, բոլորին հանձնել են: Մենք՝ մենք ավելի պատրաստակամ ենք այս հարցում, իսկ իրենց կարծես գերության մեջ հայտնվածները չեն հետաքրքրում:
Սամարա Գրիգորյանը, ով հանդիսանում է անհայտ կորած ազատամարտիկի մայր նշեց, որ իրենք դեռ սպասում են՝ Ադրբեջանը դռները բացի, որ իրենց տղաներին կարողանան գտնել: