Բելգորոդի մարզի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 19-ի
Բելգորոդի մարզի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 19-ի՝ հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Ավելի վաղ մարզային իշխանությունները հայտնել էին մեկ զոհի մասին:
Մարզի տարածքում օրվա ընթացքում մի քանի անգամ տրվել է հրթիռային հարվածի վտանգի ազդանշան, այնուհետև՝ անջատվել: Նշվում է Բելգորոդի շրջանի վրա 11 ուկրաինական թիրախի խոցման մասին:
Նախնական տվյալներով՝ Բելգորոդում վնասվել են տներ և առողջապահական հաստատություններից մեկի տարածքը: