Կաշառք ստանալու գործի շրջանակներում 5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը քաղաքապետարանի պաշտոնյա
5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա կաշառք ստանալու գործի շրջանակներում։
Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։
«Քաղաքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, մնացած 4 ձերբակալվածները քաղաքապետարանի հետ կապ չունեն»,–ասաց Մարինա Օհանջանյանը։
Armlur–ի տեղեկություններով ձերբակալված պաշտոնյան Քնարիկ Պետրոսյանն է։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում:
Լրատվականների հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։